14/07/2023 14:33
Օր օրի աճող լայն հասարակական աշխուժության մեծացումն ու հանրային զարթոնքը կարող է վերածվել համազգային շարժման. ՊԵԿ նախկին նախագահը միացել է «ՀայաՔվե»-ին
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էլեկտրոնային ստորագրությամբ «Հայաքվե»-ին միանալու հնարավորությունն առաջանալու պահից անմիջապես իրագործել եմ այն, քանի որ այս շարժումը, բացի քաղաքացիական ու քաղաքական նպատակներից ինձ համար շատ ավելի խորքային նշանակություն ունի: Առաջնային մանդատով կամարտահայտության մի բացառիկ հնարավորություն կարող է ընձեռվել ժողովրդին (բացառիկ, քանի որ նախաձեռնողն առաջին անգամ իշխանությունը չէ), որն էլ իր կամարտահայտությամբ շատ հարցերի պատասխան կտա:
Իշխանական և մերձիշխանական ուժերի ակնհայտ անհանգստության ու ապօրինի հակազդեցության փաստերի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ օր-օրի աճող լայն հասարակական աշխուժության մեծացումն ու հանրային զարթոնքը կարող է վերածվել համազգային շարժման:
Կատարե՛ք ձեր քայլը, հարգելի հայրենակիցներ, անտարբերությունը տանում է դեպի չգոյություն»։