14/07/2023 11:00
Արագածոտնի և Կոտայքի մարզերում կիրականացվեն ծղրիդների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի հուլիսի 14-16-ը ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի և Ծաղկեվանքի հարակից տարածքներում և ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածքում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 1350 հա) նախատեսում է իրականացնել ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։
Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Նախարարությունից խորհուրդ են տալիս մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։
Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զերծ մնալ այդ օրերին Արա լեռան ստորոտում գտնվող Ծաղկեվանք եկեղեցու տարածք այցելությունից։