14/07/2023 21:39
Վերածննդի հրապարակում վրաններն արդեն տեղադրվել են․ Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է․ Գուրգեն Ներսիսյան
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է․
«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրվա ընթացքում ոտքով մոտ երկու տասնյակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բավականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայացվեն վերջին երկու օրվա աշխատաանքները, երկրում ստեղծված վիճակը, ինչպես նաև կորոշենք հետագա անելիքները:
Ի դեպ, Վերածննդի հրապարակում վրաններն արդեն տեղադրվել են:
Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է, ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների»: