14/07/2023 10:13
Ի՞նչ իրավիճակ է Պարույր Սևակ համայնքում. Մանրամասնում է համայնքապետը
Կրակոցները բնակիչների համար սովորական բան են դարձել, բայց բնակիչները ապրում են սովորական կյանքով Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Սևակի վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը։
«Ճիշն ասած այսօրվա կրակոցների մասին ձեզանից եմ լսում։ Գյուղը այնպես չէ, որ ամբողջ տարածքով սահմանային է և սահմանն ամբողջությամբ տեսանելի է։ Եթե ՊՆ-ն այդպիսի հաղորդագրություն է ուղարկել, ուրեմն այդպես է։ Պարզապես մեզ մոտ դա այդքան չի երևացել ու լսվել։ Մենք էլ այնպես չէ, որ միշտ գյուղում ենք լինում, գյուղի հարցերով տարբեր տեղերում ենք լինում, հնարավոր է, որ չլսենք։ Գյուղում նորմալ է վիճակը, մարդիկ իրենց աշխատանքով են զբաղված։ Միշտ էլ կրակոցներ լսվում են, սովորական բան է, պարզապես գյուղացիներն արդեն դրանց հատուկ ուշադրություն չեն դարձնում»,-մանրամասնեց համայնքապետը։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: