Դադարեցնենք պայքարի իմիտացիան. վտանգը դռան առաջ է. Վահե Հովհաննիսյան

14/07/2023 10:08

Դադարեցնենք պայքարի իմիտացիան. վտանգը դռան առաջ է. Վահե Հովհաննիսյան


 «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Դադարեցնենք պայքարի իմիտացիան. վտանգը դռան առաջ է։

Ադրբեջանի և նրա դաշնակիցների խնդիրը  հստակ է. հայկական միավորների՝ Արցախի և Հայաստանի ինստիտուցիոնալ ապամոնտաժում։ Նրանց ճանապարհային քարտեզը սա է. սկզբում չպետք է լինի Արցախը, հետո՝ Հայաստանը։

Տագնապը, թե  փոքր Ացախը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, ինչ-որ իմաստով տոքսիկ հանգստություն է տալիս մեծ Հայաստանին։ Իրականում Հայաստանը կանգնած է մեծ արհավիրքի առաջ, և միջազգային հանրությունը մեզ համար ոչինչ չի անելու, եթե մենք ընդունենք այս սցենարը։

Մեզնից հիմա պահանջվում է  գրագետ պայքար ու պետություն պահելու որոշում։

Հաջողության պարտադիր պայմանը ինստիտուցիոնալ վերակենդանացումն է, ինստիտուցիոնալ պայքարը։

Այստեղ ունենք ծայրահեղ բարդ վիճակ, և արագ լուծումներ են պետք։ Եթե չկարողացանք վերականգնել և ստեղծել ինստիտուտներ, վերջը Դեր Զորի անօգնական վիճակն է լինելու։ 

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ

Պետությունը

Նիկոլը, իր քաղաքական թիմը աղանդի վերածելուց հետո, աղանդի է վերածում պետական համակարգը։ Անձնական շահի տեսակետից՝ ճիշտ է, պետական շահի տեսակետից՝ սա պետության քանդումն է։ Աղանդի վերածված պետական համակարգը ունակ չէ գոյաբանական մարտահրավերներ կասեցնելու։

Ընդդիմություն

Խորհրդարանական համակարգում խորհրդարանական ընդդիմությունը չափազանց լուրջ ինստիտուտ է։ Եթե նույնիսկ ոչ մի օրենք չկարողանա անցկացնել, այն ունի բացառիկ հնարավորություն և առաքելություն՝ ապահովել հասարակության և արտաքին աշխարհի համար ինստիտուցիոնալ և բովանդակային (սոլիդ) այլընտրանք։ Այսօր հենց սա´ է տապալված։ Տապալված է նաև կոնսոլիդացնող առաքելությունը։ Կազմված լինելով հանդերձ զգալի թվով գրագետ ու պարկեշտ գործիչներից՝ ընդդիմությունը, սակայն, տապալել է ընդդիմության ինստիտուտը։ Այս պայմաններում այդ գործիչներից ոմանք հանդես են գալիս զուտ որպես մանդատ ունեցող բլոգերներ, քաղակտիվիստներ, փորձագետներ։ Ինստիտուտն ինքը չի գործում։

Հրատապ պետք է փոխել վիճակը։ Պետք է ելնել այն կետից, որ հարյուր հազարավոր ձայներով ձևավորված խորհրդարանական ընդդիմությունը ոչ մեկի սեփականությունը չէ, և պետության շահը պահանջում է ինստիտուտի ֆունկցիոնալ վերականգնում։ Անելիք ունեն պատգամավորները. պետք է խմբակցության ներսում սրեն հարցը։ Սա վիճակ չէ։ Բացարձակ անպատասխանատվություն է՝ Դեր Զորից հինգ րոպե առաջ ԱԺ-ում «կառուցողական» կերպով քննարկել կենցաղային հարցեր՝ այդպիսով նաև հարվածելով ԱԺ-ից դուրս հանրությանը պայքարի կոչ անող ուժերին։

Այս հարցը վաղը ծագելու է՝ ո՞վ և ի՞նչ նպատակով քանդեց խորհրդարանական ընդդիմությունը՝ որպես ինստիտուտ, ինչի՞ դիմաց, և ովքե՞ր լռեցին։

Արցախ

Թեկուզ՝ թույլ, թեկուզ՝ կիսաքանդ, բայց Արցախում առկա պետական ինստիտուտները կենսական կարևորության են։ Չցեղասպանվելու համար։ Նախագահի ինստիտուտը, ԱԺ-ն, Անվտանգության Խորհուրդը և այլն, բոլորը չափազանց կարևոր են։ Պետք է ամեն կերպ ուժեղացնել դրանք։ Շատ կարևոր է, որ այնտեղից գան ռացիոնալ, սառը, իրավիճակին համահունչ ձևակերպումներ, ուղերձներ։ Եթե դրա համար պետք է փող, ուրեմն պետք է հավաքել և տալ, եթե պետք է բովանդակային աջակցություն՝ պետք է անել։

Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» այսօր հույսի և նոր գաղափարների աղբյուրն է։ Շատ կարևոր է ճակատի ինստիտուցիոնալ կայացումը։ Գուցե այլ պայմաններում կարիք չլիներ, բայց հիմա անհրաժեշտություն է։ Եթե կա կետ, որը կարող է մագնիս դառնալ մտածող և մտահոգ մարդկանց համար, և որը կարող է ձգել տարբեր հայացքների տեր մարդկանց (ճակատը հենց այդպիսին է), ուրեմն պետք է արագ գնալ ինստիտուցիոնալ կայացման ճանապարհով՝ թե´ Արցախում, թե´ Հայաստանում։

Ձևավորվող նոր շարժումները

Ձևավորվող շարժումները քաղաքական և հանրային առողջացման տարրեր են։ Նրանք կոչված են՝ բերելու նոր մոտեցումներ և փոխարինելու սպառված կամ անպիտան քաղաքական համակարգերին։ Նրանց միակ խնդիրը ժամանակի սղությունն է։ Այլ պայմաններում նրանց էվոլյուցիան այլ կլիներ։ Բայց հիմա՝ արհավիրքի շեմին, նրանց ինստիտուցիոնալացումը առաջնահերթ է։

Այս ճանապարհին շատ կարևոր է, որ նրանք կարողանան գտնել հանրային միավորների հետ ճիշտ համագործակցության ձևը և, օրինակ, ճիշտ ֆորմատով՝ «հանրության թեկնածու»-ով մասնակցեն Երևանի ընտրություններին։

Սփյուռքի կառույցներ

Սփյուռքի հայկական ինստիտուտները գտնվում են բովանդակային պարալիզացման մեջ։ Շատերը ստեղծված պայմաններում չեն պատկերացնում անելիքը, պետության բացակայության և կոորդինացիայի բացակայության պայմաններում՝ առավել ևս։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նրանք գտնվում են իրենց պետությունների պաշտոնական քաղաքականության ճնշման տակ։ Եվ եթե ԱՄՆ-ը պատրաստ է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ապա ԱՄՆ-ի հայկական ազդեցիկ կառույցները առանձնապես չեն պայքարելու։ Կան ազդեցության և կախվածության բազմաթիվ լծակներ։ Հիմա ծնվել է մի հրեշավոր գաղափար՝ «սփյուռքը՝ սփյուռքի համար»։ Պիտի գիտակցենք, որ եթե չլինի հայկական պետությունը, սփյուռքը 1.5 սերունդ հետո չի լինելու։

Նույնը վերաբերում է ռուսահայ կառույցներին. քանի դեռ իրենց «կուրատորը» բան չի ասել, կարող են անձայն հետևել Արցախի խեղդամահությանը։ Մոտավորապես այն, ինչը հիմա արվում է։

Սփյուռքում կա հսկայական աշխատանքի պահանջ, և այստեղ անփոխարինելի է Եկեղեցու, Դաշնակցության և ազդեցիկ անհատների դերը։ Դա պատմական դերակատարություն է, որի համար պահանջվում է խնդիրների գրագետ ձևակերպում և ահռելի կամք։

Все для фронта, все для победы

Խորհրդային հայտնի կարգախոսի պես. ամեն ինչ պետք է ուղղել ինստիտուտների վերականգնմանը, ձևավորմանը և գրագետ պայքարին։ Քաղաքական, հասարակական, մասնագիտական, ստեղծագործական, հոգևոր. բոլոր ինստիտուտները պետք է աշխատեցնել և ծառայեցնել վերջնական նպատակին։ Այդ նպատակն է նոր, սոլիդ իշխանության ձևավորումը։ Պետականաքանդության էջը պետք է օր առաջ փակել։ Սա նոր Դեր Զորից խուսափելու միակ ճանապարհն է»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով Այսօր, 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով Այսօր, 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ Այսօր, 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան Այսօր, 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում Այսօր, 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի 10/01/2025 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 10/01/2025 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 10/01/2025 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան 10/01/2025 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 10/01/2025 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ 10/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/01/2025 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին 10/01/2025 09:24 Լարսը բաց է 10/01/2025 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10/01/2025 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները

Տվյալ բաժնի վերջին նյութերը