14/07/2023 11:07
Վիվա-ՄՏՍ-ի «Մեր գործընկեր 2» և «Մեկ թիմ» սակագնային պլանները, ինչպես նաև «Կորպորատիվ 3000», «Կորպորատիվ 5000» և «Կորպորատիվ 9000» սակագնային փաթեթներն արխիվացվում են
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2023թ. հուլիսի 18-ից Վիվա-ՄՏՍ-ի «Մեր գործընկեր 2» և «Մեկ թիմ» սակագնային պլանները, ինչպես նաև «Կորպորատիվ 3000», «Կորպորատիվ 5000» և «Կորպորատիվ 9000» սակագնային փաթեթներն արխիվացվելու են և այլևս հասանելի չեն լինելու նոր բաժանորդագրությունների համար:
Այն բաժանորդները, որոնք 2023թ. հուլիսի 18-ի դրությամբ կունենան ակտիվ բաժանորդագրություն, կշարունակեն օգտվել ծառայություններից ընթացիկ պայմաններով: