14/07/2023 19:50
Պահանջում եմ անհապաղ բացել Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան. Ֆրանսիայի Սենատի նախագահ
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու և Հայաստանին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին։ Ժերար Լարշեն այդ մասին գրառում է արել «Թվիթեր»-ում։
«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ նրա անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է Ֆրանսիայի Սենատի նախագահը։