Ներկա քաոսային իրավիճակում մեր ինքնության փրկության գործը մտավորականության, Հայ Առաքելական Եկեղեցու ուսերին է. Կոչ մտավոր ոլորտի Հայ աշխատավորին

14/07/2023 20:17

Ներկա քաոսային իրավիճակում մեր ինքնության փրկության գործը մտավորականության, Հայ Առաքելական Եկեղեցու ուսերին է. Կոչ մտավոր ոլորտի Հայ աշխատավորին


Բարեկամս, Քեզ դիմում եմ, որպես Հայ մարդու, Քաղաքացու, Հայրենասերի, Հայաստանի ու Հայերի ապագայով հետաքրքրված անհատի՝ անկախ ապրելու վայրից, տարիքից և սեռից։

Այն, որ հարյուրամյակներով երազած Հայաստանը 1991-ին Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակմամբ իրողություն դարձավ, դրա ականատեսը, մասնակիցն ու վկան շատերս ենք:

Այն, որ նույն այդ շրջանում ստեղծվեց երկրորդ հայկական պետականությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության, ու դա մեր բազմադարյա պատմության լուսավոր էջերից մեկն է, որի համար աշխարհասփյուռ Հայ ժողովուրդը ոչինչ չխնայեց՝ նույնիսկ իր հազարավոր հերոս որդիներին, ևս տեղի ունեցավ շատերիս մասնակցությամբ և ներկայությամբ:

Այն, որ Անկախության շուրջ երեք տասնամյակներին Հայոց իշխանությունները և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում բազում աններելի սխալներ թույլ տալով, այնուհանդերձ, փորձել են մեր դժվարին տարածաշրջանում, շրջափակման պայմաններում ապահովել որոշակի զարգացում, ձևավորված ստատուս քվոյի պահպանում, դա ևս իրողություն էր:

Այն, որ այդ նույն տասնամյակներին «քաղաքական, ժողովրդավարական զարգացումներ» քողի տակ մեր իրականություն էին սողոսկում օտար գաղափարախոսություններ, տարատեսակ քաղաքական աղանդներ,ապազգային ուժեր, թշնամիներ, նրանց կամակատարներ, նույնպես տեղի էր ունենում բոլորիս ու նաև իշխանությունների աչքի առաջ և անարգելք…

Այն, որ 2018-ին բոլոր դժգոհությունները՝ օբյեկտիվ թե սուբյեկտիվ ձևով ամբողջացվեց, վերադրվեց, գումարվեց ու իշխանազավթմամբ հայրենադավերի խումբը գրավեց մեր ազգային իշխանության աթոռները, կրկին մեր աչքի առաջ էր, բայց նաև շատերիս ներկայությամբ և մասնակցությամբ, ու դրանով ազդարարվեց Հայաստանի երրորդ Հանրապետության ու Արցախի չճանաչված հանրապետության կազմաքանդման աղետաբեր գործընթացի սկիզբը:

Այն, որ ընդամենը հինգ տարում, սրանք հասցրին ողբերգական պատերազմով հանձնել Արցախի հանրապետության գրեթե 75%-ը, թշնամուն հարյուրավոր կիլոմետրեր հեռվից բերել հասցնել ՀՀ-ի սուվերեն տարածք ու հանձնել մակերեսով համարյա Երևանի տարածքին հավասար հողեր և այդքանից հետո հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով հանդերձ ճանաչելու մասին, սա արդեն մեր՝ որպես պետականության և հայի, որպես պետականաստեղծ էթնոսի վերջի սկիզբն է…

Այն, որ վերջին հինգ տարիների գլխավոր հերոսը «մեծն սուտն» էր լինելու՝ ոչ մեկս չգիտեինք։ Սուտը՝ պատերազմից առաջ, սուտը՝ պարերազմի օրերին և առայսօր շարունակվող սուտը, որի վերջը չի երևում…

Հարգելի բարեկամնե՛ր, համոզված եմ՝ բոլորդ էլ իրավիճակին քաջ տիրապետում եք, և կարող եք այն ավելի գունեղ, ծավալուն և փաստառատ ձևով ներկայացնել: Բայց հարցը դրանում չէ, նրանում է, որ Հայ ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի, գործչի այլևս միանշանակ չի վստահում, և բոլորի աչքի առաջ «ղեկավար խունտան» իր սև գործը կատարում է անարգելք՝ միջազգային կոչվող հանրության անամոթ ժպիտների ու անբովանդակ հայացքների ներքո: Եթե ուշադիր հետևում եք իրադարձություններին, ապա կնկատեք, որ ժողովուրդը նաև մտավորականից է սկսել հիասթափվել, քանզի սպասելիքները նրանից շատ էին…

Հարգելինե՛ր, եկեք մի կարևոր հարցում համաձայնվենք, եթե աշխարհի քաղաքական քարտեզի վրա չի լինելու Արցախ, անկախ Հայաստանի Հանրապետություն, ի վերջո միացյալ Հայաստան, եթե հայը նսեմացվելու է բոլոր առումներով, եթե սկսվելու է անարժանապատվության՝ հորջորջվող պարտադրված խաղաղության շրջանը, ապա մեր և՛ ապրելը, և՛ ստեղծագործելը կարծես անիմաստ է դառնում…

Ելնելով վերոնշյալից և Արցախի, Հայաստանի ու Հայ ժողորդի շահը վեր դասելով ամեն ինչից, և արգահատելով Միացյալ Հայաստանն ու Հայ ժողովրդին նսեմացնող բոլոր գործիչներին ու քաղաքական, հասարակական միավորներին, վերահաստատում եմ՝

- առանց ինքնորոշված Արցախի չի կարող լինել անկախ Հայաստան ու արժանապատիվ Հայ ժողովուրդ,

- ՀՀ գործող իշխանությունները ձեռքից տվել են հայ ժողովրդի բոլոր ձեռքբերումները և անծրագիր ու անբովանդակ կիսաքայլերով, դատարկախոսությամբ, տարբեր խավերի սիրաշահելով ու միաժամանակ հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելով երկիրը տանում են անարժանապատիվ «խաղաղության», որը կլինի ավելի ամրագրված կապիտուլյացիա,

- ինչպես պատմության դառը քառուղիներում, այնպես էլ ներկա պայմաններում Հայ ժողովրդի միակ և հուսալի դաշնակիցը… ինքը Հայ ժողուրդն է՝ իր Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ, որի հզորացման համար ջանք ու եռանդ չպետք է խնայել,

- անկախ ՀՀ-ն այդպես էլ չունեցավ կազմակերպված, գործուն, հակազդող ու նախաձեռնող դիվանագիտություն, որի պակասը հատկապես հետպատերազմյա ու ճակատագրական շրջանում ակնհայտ է: Մեր ժողովուրդը, որի ընդունակ շատ զավակներ ուրիշ պետություններում և ճակատագրական պահերի են դարձել հմուտ, նախաձեռնող բանակցողներ ու դիվանագետներ ի վիճակի է ու պարտավոր է իր անկախ երկրում ունենալու նման հզոր կառույց,

- Հայաստանն իր աշխարհքաղաքական, տարածաշրջանային իրավիճակներով հանդերձ և ելնելով կայուն զարգացման պահանջից պարտավոր է ունենալ դաշնակից, բարեկամ երկրներ, որոնց հետ հարաբերությունները ոչ թե պետք է կառուցվեն միայն շահերի ու հետաքրքրությունների հաշվառումով այլ նաև հավատքի, փոխօգնության, մեկը մյուսի առանձնահատկությունները հաշվի առնելու և հարգելու սկզբունքների վրա,

- այս տարածաշրջանում մենք ազատ ու անկախ կարող ենք ապրել ստեղծելով, ունենալով հոգևոր և իրական ամենահզոր զենքերը,

- մեր ամենանողկալի պարտությունը 2020-ին Երկիրը պարտության տարածներին 2021-ին կրկին իշխանությամբ օժտելն էր, որի արդյունքները այժմ ազգովին քաղում ենք:     

Ուրեմն, համախմբվենք, ստեղծենք, հիմնադրենք ազգային, ժողովրդական հայկական ճակատը՝ մտավորականների հայապահպան պետականապահ շարժումը, և բոլորի աչքի առաջ ու ժողովրդի մասնակցությամբ քննարկենք ու սկսենք լուծել մեր ազգային խնդիրները, որոնք առավել քան բարդ են և ուրիշներին վերապահված չեն…

Իսկական հայ մտավորականը ոչ թե պահի իշխանության ծառան, կամակատարն ու հպատակն է, այլ պետության, պետականության ջատագովը, ժողովրդին ուղի ցույց տվողն ու պայքարող մարտիկը, որի համար պաշտոնը, կոչումը, մեդալը, մրցանակը, կենդանության օրոք անվանակոչված կրթական, մարզական, մշակութային հաստատությունը, հարստությունը ավելին չեն, քան պատիվը, ինքնասիրությունը, արժանապատվությունը, ազգային հպարտությունը…

Մտավորականությունը պետության և պետականության պատասխանատուն ու նրա մշտարթուն պահապան զիվորն է, նրա զարգացման շարժիչ ուժը: Ներկա քաոսային իրավիճակում հայկական պետությունների, և մեր ինքնության փրկության գործը մտավորականության, Հայ Առաքելական Եկեղեցու և Հայոց Եռամիասնության ուսերին է…

Վերջին ավելի քան 29 օրերին Արցախը գտնվում է բացարձակ բլոկադայի մեջ, 21-րդ դարում (հնարավոր է նաև ընդհանրապես) ոչ մի պետություն նման վիճակում չի եղել, ու մենք բոլորս անհաղորդ ենք, ապրում ենք մեր կյանքով, այնպես, կարծես մեր արյունակիցը, իմ, քո, նրա բարեկամը հարազատը չեն տառապում իրենց հինավուց հողում, և որ բոլորիս արգահատելի անտարբեր թողտվությամբ կարող է տեղի ունենալ ամենավատթարը՝ որը թուրքական նենգությամբ նախապատրաստվում է…

Թշնամին ամենօրյա ռեժիմով հոխորտում է, քանզի լավ գիտի որ այսօր, ի տարբերություն նախորդ դարի վերջերի, չկա կազմակերպված, հանուն Արցախի և իր ապագայի բռունցքված հայ հանրություն, և չկա այն Հայաստանը, որը շուրջ 30 տարի Արցախի անվտանգության երաշխավորն էր ու ինքնորոշման իրավունքի ճանաչման ջատագովը, մարտիկը, որի իշխանությունը հիմա դարձել է ընդամենը «ադրբեջանի հայերի»   իրավունքների ու անվտանգության համար պայքարող…

Հայության պայքարի ոգին կրկին պետք է արթնանա, իսկ սեփական ուժերի նկատմամբ հավատը ժողովրդին միայն մտավորականությունը կարող է ներարկել, և օգնել վերագտնելու այն…

Աշխարհը ոսոխի արնոտ ձեռքը չի բռնելու, և լավագույն դեպքում ուշացած հնչելու են մի քանի ձևական «նախատող» խոսքեր, այնպես որ մեր հետագա լինելիությունը միայն ու միայն մեր միասնության ու գոյապայքարի մեջ է …

Aysor.am-ի հարթակում սպասում եմ Ձեր առաջարկություններին:

Հ.Գ. 1. Ի դեպ, չնայած պահի օրհասական լինելուն, իմաստազուրկ չէ հայ մտավորականության առաջին հավաք համագումարի կազմակերպման գաղափարը:

Հ.Գ. 2. Այնպես է ստացվել, որ ծանոթ էի և եմ հայ հայտնի շատ մտավորականների հետ, ովքեր նաև կանգնած էին Արցախյան շարժման ակունքներում ու նրանց մի մասը ցավոք կյանքից հեռացել է…

Վերջին ամիսներին ու հատկապես այս օրերին ավելի հաճախ մտովին և ֆիզիկապես նրանց հետ եմ ու չլինելով սենտիմենտալ մարդ, ներկայացնում եմ նրանց խտացված կարծիքը՝ 

«Եթե Արցախը հիմա կորցրինք, հաշվեք որ այն կորցնում ենք առմիշտ և անվերադարձ ու  դրանից հետո բարձրացված վայնասունը, աղմուկը, տպագրված գրքերը, պաշտպանած թեզերը, նկարահանված ֆիլմերը, հորինված երգերը, Երևանում և այլուր անվանակոչված փողոցները լումայի արժեք չեն ունենալու»։

Եկել է հանուն Արցախի բոլոր ճակատներում իրական, գոյութենական պայքարի պահը…

Փրկելով Արցախը՝ կփրկենք Հայաստանը:

Հեղինակ՝ Կամո Աթայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան Այսօր, 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում Այսօր, 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի 10/01/2025 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 10/01/2025 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 10/01/2025 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան 10/01/2025 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 10/01/2025 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ 10/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/01/2025 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին 10/01/2025 09:24 Լարսը բաց է 10/01/2025 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10/01/2025 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները 10/01/2025 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով 10/01/2025 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել 10/01/2025 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին

Տվյալ բաժնի վերջին նյութերը