14/07/2023 09:47
«Ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել». Արցախում մեկնարկեց համաժողովրդական շարժումը (Տեսանյութ)
Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժումը։
Սկզբում ներկաները հարգեցին հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակը, ապա Տեր Ներսես քահանա Ասրյանը աղթոքով տվեց շարժման մեկնարկը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմեց միջազգային հանրության բոլոր դերակատարներին։
«Ասում եք մարդու իրավունքնե՞ր, ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին ու ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ, ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որի օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ես ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար, ես ինչպե՞ս նայեմ 20 հազար տարեցների աչքերին, որոնք օրվա հանապազօրյա հացը հայթայթելու համար անմարդկային դժվարությունների միջով են անցում և, վերջպաես, ես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված մոր աչքերին, որը ահաբեկված հայացքով նայում է ինձ՝ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունը՝ զավակի գերեզմանը։ Պատասխանեք ինձ, ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, ես ուզում եմ, որ դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։