14/07/2023 10:25
Համաժողովրդական շարժման մասնակիցները երթով կգնան ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակ, հետո՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայր
Արցախում այսօր մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժում։
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ երթով շարժվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ, որտեղ պահանջ կհնչեցնեն, այնուհետև կգնան ռուս խաղաղապահների տեղակայման վայր, որտեղ նրանց պատրաստ են դիմավորել Ասկերանի բնակիչները։
Շարժման մասնակիցները կրկին կվերադառնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ շարունակելու ակցիան ամենօրյա ռեժիմով։