14/07/2023 22:21
ԱՄՆ-ում ձերբակալել են Ռոբերտ Դե Նիրոյի թոռան մահվան հետ կապ ունեցող աղջկան
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է Ռոբերտ Դե Նիրոյի թոռանը՝ Լեոնարդո Դե Նիրո Ռոդրիգեսին թմրանյութ վաճառելու մեջ կասկածվող երիտասարդ աղջկա, նրանից գնած թմրանյութերն օգտագործելուց հետո Դե նիրոյի թոռը մահացել է գերդոզազվորումից։ Այդ մասին հայտնել է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Պարբերականի տվյալներով՝ թմրանյութեր վաճառող աղջկան հայտնաբերելու գործողությունն իրականացրել են Նյու Յորքի ոստիկանությունը, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության եւ ներքին անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները, ինչի արդյունքում ձերբակալվել է 20-ամյա Սոֆի Հեյլի Մարքսը, նրան մեղադրանք է առաջադրվել 19-ամյա Լեոնարդո Դե Նիրո Ռոդրիգեսին նրա մահվան նախօրյակին արգելված նյութեր վաճառելու համար։ Սոֆի Հեյլի Մարքսի գործը քննելու է Մանհեթենի դաշնային դատարանը։
Աշխարհահռչակ դերասան, հոլիվուդյան աստղ Ռոբերտ Դե Նիրոյի թոռանը՝ Լեոնարդո Դե Նիրո Ռոդրիգեսին մահացած էին գտել իր տանը՝ հուլիսի 2-ին։ Դիակի կողքին հայտնաբերվել էր սպիտակ փոշենման զանգված և թմրամիջոցներ օգտագործելու պարագաներ։ Ավելի ուշ երիտասարդի մայրը հայտնել էր, որ փոշենման զանգվածի մեջ եղել է ֆենտանիլ՝ հզոր ափիոնային թմրամիջոց, որը հանգեցրել է իր որդու մահվանը։