14/07/2023 10:40
Գյումրիում 3-րդ հարկից ընկած 7 ամյա երեխան մահացել է
Հուլիսի 13-ին երեկոյան պարեկները 3-րդ հարկից ընկած 7-ամյա տղային իրենց ծառայողական ավտոմեքենայով շտապ հասցրել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարել են տղայի կյանքի համար, սակայն ապարդյուն։
«Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր՝ կյանքի հետ անհամատեղելի բազմակի վնասվածքներ ուներ, արեցինք հնարավոր ամեն ինչ, բայց ցավոք, երեխայի կյանքը փրկել չկարողացանք»,-«Արմենպրես»-ին տեղեկացրել է հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանը։
Ըստ տեղեկությունների՝ երեխան ընկել է իրենց տան 3-րդ հարկի պատուհանից: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն ու ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և երեխայի խաղալիքը: