14/07/2023 18:24
Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարը հավաստիացրել է՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները վերադասին են փոխանցվելու անընդհատ, քայլեր են ձեռնարկվելու խնդիրները կարգավորելու ուղղությամբ
Այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաաշտպան Գեղամ Ստեփանյաանի, Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի և Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի մասնակցությամբ հանդիպել ենք Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի և այլ ներկայացուցիչների հետ, տեղեկացրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Մեր կողմից Ա. Լենցովին է ներկայացվել Արցախում ստեղծված իրավիճակը, Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման մասնակիցների պահանջը: Ա. Լենցովը հայտնել է, որ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է փոխանցում Մոսկվա, ընդունել է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, որը ամեն րոպե խորանում է, արգելափակված է Արցախը Հայաստանին միացնող ճանապարհը, խախտված է Եռակողմ հայտարարության 6-րդ կետը: Ա. Լենցովը հավաստիացրել է, որ իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ տեղեկությունները այսուհետ վերադասին են փոխանցվելու անընդհատ և քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ»,- գրել է Գուրգեն Նեսիսյանը: