14/07/2023 18:39
Առավել խոցելի են փոքրիկներին սպասող մայրիկները․ Արցախի բլոկադայի իրական հետևանքների ամբողջական պատկերը հնարավոր է լինելու գնահատել ավելի ուշ (Տեսանյութ)
Շրջափակման 7 ամսվա ընթացքում Արցախի առողջապահության համակարգում առաջացած խնդիրները խորանում են։ Ինչպես հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից, առավել խոցելի են փոքրիկներին սպասող մայրիկները: Մինչծննդյան խնամքն ու հետազոտությունների ամբողջ ծավալը հնարավոր չէ ապահովել միայն Ստեփանակերտում ունեցած պաշարով ու սարքավորումներով:
Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի պատասխանատուները ընդգծում են՝ Արցախի բլոկադայի իրական հետևանքների ամբողջական պատկերը հնարավոր է լինելու գնահատել ավելի ուշ:
Ավելի մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում