14/07/2023 21:08
Տրանսսեքսուալիզմը, տրանսվեստիզմը և մանկապղծությունը Ռուսաստանում ճանաչվել են որպես հիվանդություններ․ Պետդուման երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է սեռափոխությունն արգելող օրենքը
ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում անձի սեռը փոխելուն ուղղված բժշկական միջամտությունների արգելքի մասին օրինագիծը:
Նախատեսվում է «ՌԴ քաղաքացիների առողջության պահպանման հիմունքների մասին» օրենքը լրացնել նոր հոդվածով, որով կարգելվեն սեռափոխությանն ուղղված բժկական միջամտությունները կամ դեղամիջոցների կիրառումը։ Արգելքը չի վերաբերում բժշկական միջամտություններին, որոնք ուղղված են բնածին անոմալիաների և արատների, ինչպես նաև գենետիկական և էնդոկրին հիվանդությունների բուժմանը՝ կապված երեխաների սեռական օրգանների ձևավորման խանգարման հետ:
Օրենքի նախագծով փոփոխություններ են արվելու նաև Ընտանեկան օրենսգրքում և իրավունք է տրվելու չեղյալ համարել ամուսնությունը, եթե ամուսիններից մեկը փոխել է սեռը։ Մեկ այլ դրույթի համաձայն էլ, եթե հաստատվի, որ անձը մինչ օրենքի ընդունումը փոխել է սեռը, ապա նրան կարգելվի երեխաներ որդեգրել։
Այս ամենից բացի, Պետդումայի առողջապահական հարցերով հանձնաժողովի առաջարկի և եզրակացության հիման վրա, Ռուսաստանում սեռական նախընտրության խանգարումները, այդ թվում՝ տրանսսեքսուալիզմը, տրանսվեստիզմը և մանկապղծությունը, ճանաչվում են որպես հիվանդություններ։