15/07/2023 09:52
Նիկոլ Փաշինյանը Բագրատ Բադալյանին ազատել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Բագրատ Բադալյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Բադալյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի հոկտեմբերի 7-ին: