15/07/2023 12:22
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դրա մասին խոսելն ուղղակի անիմաստ է. Սյունիքի մարզպետ
«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ո՛չ բանակցություններում կա, ո՛չ էլ փաստաթղթերում, լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Վստահ եմ, որ Սյունիքի ողջ բնակչությունն այս հարցում միանշանակ կարծիք ունի` «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դրա մասին խոսելն ուղղակի անիմաստ է, այս խոսույթը զարգացնելը նաև մեր կողմից չպետք է խրախուսվի։ Կա հստակ դիրքորոշում` չի լինելու, և այստեղ պետք է լինի վերջակետ»,- հայտարարել է նա:
Ղուկասյանն ընդգծել է` Ադրբեջանը շատ բաներ է փորձելու օրակարգ բերել, սակայն «մենք չպետք է այդ հարցերը մեր օրակարգ բերենք»։
«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ամեն ինչ տանի ուժային լուծման, մենք պետք է շատ ուշադիր լինենք, զգույշ լինենք»,- հավելել է մարզպետը: