15/07/2023 10:32
Արմենը նստած է, Արցախը` շրջափակված, հողատուները շարունակում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նոր գործարքներ նախապատրաստել․ Աբրահամյան
Արդեն մեկ ամիս է` Արմեն Աշոտյանն անազատության մեջ է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով․
«Դրանով, իհարկե, Արմենին չլռեցրեցին, որովհետև նա իր մոտեցումներն ու մտորումները շարունակում է կալանավայրից ներկայացնել, իսկ լրատվական դաշտի մեր գործընկերներն էլ օպերատիվ տարածում են ապահովում:
Արմենը նստած է, Արցախը` շրջափակված, իսկ հողատուները շարունակում են իրենց կյանքը վայելել, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նոր գործարքներ նախապատրաստել:
Արմենը բանտում ավելի ազատ է, քան սրանք՝ դրսում, որովհետև Աշոտյանն իր խղճի առաջ մաքուր է, անկեղծ, իր գնահատականներում` սկզբունքային, իսկ սրանք, թեև, ազատության մեջ են ու փորձում են արտաքինից ցույց տալ, թե որևէ անսովոր բան չի եղել, սակայն իրենց արածները մարսվող չեն:
Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին»: