15/07/2023 18:22
Լավրովը քննարկել է «Միր» քարտերը Թայլանդում օգտագործելու հնարավորությունը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Թայլանդի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոն Պրամատվինայի հետ քննարկել է Թայլանդի թագավորությունում ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերից օգտվելու հնարավորությունը։
««Միր» քարտերի օգտագործման հնարավորությունը քննարկել ենք Թայլանդի ԱԳՆ ղեկավարի հետ», - ասել է Լավրովը՝ Պհուկետում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ։