15/07/2023 14:33
Գրիգորի Խաչատուրովին ծափահարողներն այս օրերին ոչինչ չեն անում ի պաշտպանություն գեներալի. բորենիների հանրության ենք վերածվել. Նաիրա Մելիքյան (Տեսանյութ)
Ռազմական էլիտան մեր քաղաքական էլիտայից և մյուս բոլոր էլիատներից ոչնչով չի տարբերվում։ Զազրելի է տեսնել, թե ինչպես են զինվորական համազգեստով մարդիկ այսքան տարածքային, մարդկային կորուստներից հետո դահճի ձեռքից մեդալներ վերցնում։ Եթե ռազմական էլիտայի մեջ իրական սպաներ լինեին, նրանցից գոնե մեկ-երկուսն ինքնասպան կլիներ պատերազմից հետո. դա պահանջում է սպայի կոդեքսը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
«Քննիչ հանձնաժողովի նիստերը ծաղր են զոհված զինվորների ընտանիքների, բանակի հանդեպ։ Բանակը հեղինակազրկելու քաղաքականություն այս իշխանությունը վարում է դեռ 2018 թվականից սկսած, կուլմինացիան պատվարժան գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանդեպ քաղաքական հետապնդումն է, կալանավորումը», - նշել է նա։
Մելիքյանն ընդծում է՝ հուլիսյան մարտերից հետո հազարավոր հայրենակիցներ, որ փառաբանում էին Խաչատուրովին, ծափահարում, այս օրերին որևէ քայլ չեն արել ի պաշտպանություն ապօրինի կալանավորված գեներալի։
«Սրանք բորենիներին վայել որակներ են, 2018թ.-ից սկսած բորենիապետության հետ գործ ունենք։ Մելիքյանի գնահատմամբ նախորդ իշխանությունների թույլ տված սխալները պարարտ միջավայր ստեղծեցին գործող իշխանության համար՝ առանց լուրջ խոչընդոտների ձևախեղելու հանրության բարոյական նկարագիրը։
«Հիմա մենք ամեն օր արթնանում ենք դժոխքում որպես հիշեցում, որ չէր կարելի պետությանը թեթևամտորեն վերաբերվել, որ չէր կարելի թեթևամտորեն վերաբերվել սերունդների ապագային»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։