15/07/2023 16:50
ԵՄ-ն՝ ի դեմս Բորելի, ՌԴ ԱԳՆ-ն, ԱՄՆ դեսպանը հերթով մեզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն ադրբեջանական, ու սա հստակ ակնարկ է հայ հանրությանը՝ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է․ Շարմազանով
Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«ԵՄ-ն ՝ ի դեմս Բորելի, ՌԴ ԱԳՆ-ն, ԱՄՆ դեսպանը հերթով մեզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն ադրբեջանական։ Սա է փաստը։ Ու սա հստակ ակնարկ է հայ հանրությանը առ այն, որ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է։
Դավաճանել է Արցախը Նիկոլը՝ նախևառաջ։ Եվ եթե մենք պահանջելու բան ունենք, ապա նախ պետք է պահանջենք նրանից ու հեռացնենք նրան իշխանությունից։ Իսկ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերի համար դարդ մի արեք, նրանք իրենց հարցերը կլուծեն։ Դուք մեր դարդը լացեք, որ Նիկոլի պատճառով ողջ աշխարհն ամոթանք է տալիս մեզ, որ վարչապետ կոչվածը Արցախն ադրբեջանական է համարում։
Նման բան ուղիղ ասեց ԵՄ ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, այսօր էլ՝ ՌԴ ԱԳՆ-ն։
Եթե մեր երկիրը ղեկավարում է տեսակով կոլաբորացիոնիստը, ուրեմն մենք արժանի ենք դաշնակից ու գործընկեր չունենալու։
Ակնհայտ փաստ է, քաղաքական «տրյապկի» հետ ոչ մեկը չի զինակցելու, նմանի վրա կոշիկներ են մաքրում։
Գետինը մտնելու բան…»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։