15/07/2023 15:53
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով. ՌԴ ԱԳՆ
Այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այդ տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Դա կարող է հանգեցնել ղարաբաղահայության համար ամենադրամատիկ հետեւանքների», - ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը հրատապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, մեքենաների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանին էլեկտրաէներգիա մատակարարելու համար։