15/07/2023 17:05
Ռուսաստանն ու Չինաստանը զորավարժություններ կացկացնեն Ճապոնական ծովում
Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերը Ճապոնական ծովում «Հյուսիս. Փոխգործակցություն-2023» համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ և ՉԺՀ ԶՈՒ-ների համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ ռուսական կողմը շուտով ռազմածովային և ռազմաօդային ուժեր կուղարկի՝ «Հյուսիս. Փոխգործակցություն-2023» զորավարժություններին մասնակցելու համար, որոնք կազմակերպվելու են Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի Հյուսիսային գոտու ռազմական հրամանատարության կողմից և անցկացվելու են 2023 թվականի կեսին՝ Ճապոնական ծովում»,- նշված է Չիաստանի ՊՆ հաղորդագրությունում։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է ռազմավարական ծովային ուղիների անվտանգության պահպանումը, Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմավարական համակարգման մակարդակի բարձրացումը, տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման գործում համատեղ կարողությունների բարձրացումը, անվտանգությանը սպառնացող տարբեր մարտահրավերներին արձագանքելը։