15/07/2023 11:34
Այս պահի դրությամբ՝ «ՀայաՔվե»-ին միացել է 25 հազար մարդ (Տեսանյութ)
Այս պահի դրությամբ՝ «ՀայաՔվե»-ին միացել է 25 հազար մարդ:
«Երևանում միացել է 14 հազար 915 քաղաքացի, մարզերում` 9 հազար 630 քաղաքացի, էլեկտրոնային ստորագրությամբ միացել է 455 մարդ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նա արդյունքը հրաշալի է համարում. անհրաժեշտ նվազագույնի կեսն արդեն կարողացել են մոբիլիզացնել:
«Սիրելինե՛րս, կանգ մի առեք, գտեք ձեզ նման ևս մեկ մարդ, որը դեռ չի մասնակցել, խոսեք այդ մարդու հետ, ձեռքից բռնեք ու տարեք քվեարկության տեղամաս, մենք պետք է կրկնապատկենք մասնակիցների թիվը»,- նշեց Չալաբյանը: