15/07/2023 12:56
Երևանում առաջին անգամ անց է կացվել Մեղվաբուծության համահայկական ֆորումը
Հուլիսի 15-ին Երևանում առաջին անգամ անց է կացվել Մեղվաբուծության համահայկական ֆորումը։
Համաժողովը կազմակերպվել էր «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ։
Միջոցառման ընթացքում ՀՀ ԷՆ Անասնաբուծության վարչության պետի պաշտոնակատար, ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը ներկայացրել է Մեղվաբուծության զարգացման ռազմնավարական ծրագիրը։ Ելույթներ են հնչել նաև Հայաստանում մեղվաբուծության զարգացման նախադրյալների ու առկա խոչընդոտների, մեղրի արտահանման ներուժի, հնարավորությունների և ռիսկերի վերաբերյալ։
Մասնակիցներն անդրադարձել են նաև մեղվաբուծության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, քաղաքային (ուրբան) մեղվապահությանը, օրգանական մեղվաբուծության առանձնահատկություններին, առավելություններին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։