15/07/2023 10:07
«Հրապարակ». ԱԺ-ում արձակուրդների առիթով 80 տոկոսի չափով պարգևավճարներ են տրամադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է, իսկ սովն արդեն մարդկային կյանքեր է խլում, մինչդեռ ՀՀ իշխանությունները մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու, ստեղծված իրավիճակը մեղմելու ուղիներ փնտրելու փոխարեն զբաղված են սեփական բարեկեցությամբ և իշխանության ամրապնդմամբ։
Տեղեկացանք, որ երեկ խորհրդարանական արձակուրդների առիթով ԱԺ ղեկավարությունը պետական ծառայողներին դրույքի 80 տոկոսի չափով պարգևավճարներ է տրամադրել։ Իսկ օրենսդիրները պաշտոնական արձակուրդից առաջ արդեն ակտիվ շրջագայությունների մեջ են, որի անունը դրել են գործուղումներ»։