17/07/2023 11:14
Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Միջնորդությունը կքննարկվի ժամը 11:30-ին՝ Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում», - ասել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։