17/07/2023 14:46
Պետք ա՝ կգնամ Լաչինի միջանցքի դեմն էլ կկանգնեմ. Գայա Արզումանյան (Տեսանյութ)
Պետք է տան դուռը բացվի, որ ես գնամ իմ հայրենիք, իմ ծնողին գրկեմ, պաչեմ, դա ակնկալիք չէ, լրագրողների հետ զրույցում, ասաց երգչուհի Գայա Արզումանյանը, ով մասնակցում էր ՌԴ դեսպանատան մոտ իրականացվող բողոքի ակցիային։
«Այսօր միլիոնավոր մարդիկ պետք է այստեղ կանգնած լինեին իրենց հողի համար։ Ես ուզում եմ կոտրել դուռն ու մտնել մեր հայրենիք։ Այն ամենը, ինչ կազմակերպվում է, դուք լավ գիտեք, որ ամեն տեղ կանգնած եմ։ Իմ Արցախի համար կանգնած եմ, կյանքում իշխանության համար ոչ մի տեղ չեմ կանգնի։ Պետք է՝ կգնամ հենց Լաչինի միջանցքի դեմն էլ կկանգնեմ։ Եթե ես կարողանայի մենակով դա բացել, հավատացեք, արդեն շուտվանից բաց կլիներ», - նշեց երգչուհին։