17/07/2023 11:12
Գարեգին Նժդեհ փողոցում կառանձնացվեն ավտոբուսային գծեր
Հասարակական տրանսպորտի համար երթևեկելի նոր գոտիների ներդրման աշխատանքների շրջանակում իրականացվում է Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխության սխեմաների մշակում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից․
«Այստեղ ևս կառանձնացվեն ավտոբուսային գծեր:
Փողոցն ընտրվել է՝ հաշվի առնելով թվով 21 հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկումն ու ինտենսիվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։