17/07/2023 13:18
Նրան ուղարկվել է ազատման վերաբերյալ պատշաճ ծանուցում. ԵՊՀ պարզաբանումը՝ Գևորգ Պետրոսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ
«Գևորգ Պետրոսյանը ԵՊՀ-ում աշխատել է ժամավճարային հիմունքով դասախոս: Հունիսի 19-ին նրա համալսարանական էլհասցեին ուղարկվել է ազատման վերաբերյալ պատշաճ ծանուցում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի պատասխանատու Քնար Միսակյանը։
Հարցին, թե որն է եղել պատճառ, հաշվի առնելով նաև այն, որ Պետրոսյանն աշխատանքային իրավունքի դոցենտն է՝ Միսակյանը պատասխանեց.«Ամբիոնն է այդպես որոշել»։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԵՊՀ-ն ազատել է իրեն աշխատանքից։