17/07/2023 12:40
Շուտով արցախցի փոքրիկներն ուտելու ոչինչ չեն ունենա. այս պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում է նաև Կարմիր խաչը. Բողոքի ակցիա՝ Կարմիր խաչի մոտ
Երևանի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են։ Քաղաքացիները այդ կերպ փորձում են բարձրաձայնել, ցույց տալ, որ Արցախի վիճակն օրհասական է։
Այս պահին քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր խաչի երևանյան ներկայացուցչության դիմաց։
Նախաձեռնության կազմակերպիչ Ալվարդ Զաքարյանը նախ կարդաց Արցախի ՄԻՊ-ի ուղերձը, այնուհետև շնորհակալություն հայտնեց ներկաներին։
«Մենք այլևս կորցնելու ոչինչ չունենք։ Շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու ենք այստեղ գտնվում։ Կարմի խաչը, երբ հաստատվել է Հայաստանում արցախյան հակամարտության ժամանակ, եկել է այստեղ զուտ Արցախի համար։ Հիմա հրաժարվում են գնալ Արցախ և հումանիտար օգնություն տրամադրել։ Ես ծնվել եմ Արցախում, բայց հիմա ապրում եմ ՀՀ-ում, ունեմ 6 ամսական որդի, ով կրում է պապայիս անունը, բայց նրան չի տեսել։ Հիմա ինչ կատարվում է Արցախում՝ ցեղասպանություն է, շուտով այնտեղի փոքրիկներն ուտելու ոչինչ չեն ունենա։ Այս պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում է նաև Կարմիր խաչը», - ասաց նա։