17/07/2023 11:03
Մյասնիկյան պողոտայում ծանրաբեռնված երթևեկության ժամերին նախատեսվում է ավելացնել լրացուցիչ գոտի (Տեսանյութ)
Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսուսումնասիրություններ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները»։