17/07/2023 14:20
Պատուհանից ընկած երեխայի վիճակը գնահատվում է ծանր․ փոքրիկի մոտ առկա են տարբեր վնասվածքներ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3 տարկան երեխա։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
«Փոքրիկի մոտ առկա են տարբեր վնասվածքներ, մասնավորապես, կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետներն անում են ամեն հնարավորը՝ երեխայի կյանքը փրկելու համար», - նշված է հայտարարության մեջ։