17/07/2023 18:32
«Ցավդ տանեմ, քո ոտի տակն ենք սարքել, խի՞ ես բերել ավազ արել». Փաշինյանը թերություններ գտավ Արարատի մարզում (տեսանյութ)
Արարատ համայնքի Ավշար բնակավայրի մանկապարտեզի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հետևել է աշխատանքներին, մի քանի թերություններ գտել:
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 246 մլն 735 հազար դրամ: Միջոցների 70%-ը տրամադրվել է պետական բյուջեից, մյուսը մասը՝ համայնքի:
170 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները նախատեսվում են ավարտել առաջիկա ամիսներին: