17/07/2023 14:02
Կանգնեք արցախցի մանուկների ու երիտասարդների կողքին, եթե դա ոմանց համար սկզբունքայնության հարց է, խնդրում եմ զիջող եղեք․ Պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ողջունում է Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած համաժողովրդական շարժման մասնակիցների իրազեկման ակցիաները։
«Դրանք պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ բոլորին հասու չի դարձել Արցախում և դրա շուրջը ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող այս բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ: Կանգնեք այդ պատասխանատվությունը ստանձնած արցախցի մանուկների ու երիտասարդների կողքին: Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել, իսկ եթե դա ոմանց համար սկզբունքայնության հարց է, ապա խնդրում եմ զիջող եղեք, լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք», - նշում է նա: