17/07/2023 22:22
Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների. Արայիկ Հարությունյան
Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և Արցախում, և դրանից դուրս, այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Պահը օրհասական է, Աստված պահապան Արցախին, ուժ ու կորով մեր ժողովրդին»,- ասաց նա ու նախագահական նստավայրից միացավ նստացույց հայտարարած քաղաքացիներին: