17/07/2023 22:09
Արցախահայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև. Արայիկ Հարությունյան
Արցախահայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մենք ստիպված հաշվի ենք նստում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ` հույս ունենալով, որ գոնե դա տևական ժամանակ կապահովի որոշակի կայուն միջավայր»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանը երբեք չի ցանկացել իրական երկխոսություն ունենալ Արցախի հետ:
«Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի սանձարձակ»,- շեշտեց նա: