17/07/2023 19:48
Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 13-ին։ Նրա հետ միասին ձերբակալվել էին նաև որդին և քեռորդին։ Որդին ու քեռորդին, սակայն, ազատ էին արձակվել։
Փաստաբանն ահազանգել էր, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։
Ավելի ուշ Բալասանյանի ձերբակալման վերաբերյալ պարզաբանմամբ էր հանդես եկել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը։
Հարուցվել է քրեական գործ։