17/07/2023 13:36
Քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակի մոտից երթով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն
Երևանի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են։ Քաղաքացիները այդ կերպ փորձում են բարձրաձայնել, ցույց տալ, որ Արցախի վիճակն օրհասական է։
Քաղաքացիների մի մասը բողոքի ակցիա է իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, որտեղից այս պահին շարժվում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ Մյուս մասն էլ ակցիա է իրականացնում Կարմիր խաչի երևանյան գրասենյակի դիմաց։
Նշենք, որ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը և ակցիայի ևս 2 մասնակից այս պահին հանդիպում են ունենում ՄԱԿ-ի ներկայացուցիչ հետ։