Նիկոլ Փաշինյանն այցելել է Մասիսում ֆերմերի կողմից պետական ծրագրով հիմնված խելացի անասնագոմ. լուսանկարներ

17/07/2023 21:21

Նիկոլ Փաշինյանն այցելել է Մասիսում ֆերմերի կողմից պետական ծրագրով հիմնված խելացի անասնագոմ. լուսանկարներ


Արարատի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացիկ ծրագրերին:

Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է Արարատ համայնքի տարածքում գտնվող Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհահատվածի 12,2 կմ երկարությամբ հիմնանորոգման աշխատանքներին: Զեկուցվել է, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 192.5 մլն դրամ: Զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ: 2023թ.-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:

Այնուհետև վարչապետը ծանոթացել է Արարատ համայնքի Ավշար բնակավայրի մանկապարտեզի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուների ներկայացմամբ, կառուցվել են շինության հիմնահարկերը: Աշխատանքները կատարվել են շուրջ 60%-ով: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 246 մլն 735 հազար դրամ, որից 30%-ը համայնքի բյուջեն է, իսկ 70%-ը՝ պետական բյուջեն: Ծրագրի ավարտման արդյունքում բնակավայրը կունենա նորակառույց մանկապարտեզ, որի նախագծային հզորությունը 170 տեղ է: Աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վեդի քաղաքի 2,2 կմ երկարությամբ փողոցի ասֆալտապատման աշխատանքներին: Նշվել է, որ աշխատանքները կատարվել են շուրջ 65 %-ով: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 509 մլն 650 հազար դրամ, որից 45%-ը համայնքի բյուջեն է, իսկ 55%-ը՝ պետական բյուջեն:

Վարչապետի հաջորդ կանագառը եղել է Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող Վեդու ջրամբարը, որի տարողությունը 29 մլն խմ է: Պատասխանատուները նշել են, որ կառուցվել է հիմնական պատվարի 85 մետրից 74 մետրը և 2-րդ պատվարի 17 մետրից 10 մետրը: Աշխատանքները կատարվել են 93%-ով: Ջրամբարի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա վերջում։ Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո, որից ԶՖԳ մասը կազմում է 75 մլն եվրո, իսկ Կառավարության մասը՝ 15 մլն եվրո: Ծրագրի ավարտման արդյունքում կապահովվի անխափան ինքնահոս ոռոգում 3200 հա հողամասում, որից 300 հա-ն նոր հողեր: Էներգիայի տնտեսումը կկազմի 19 միլիոն կվ/ժամ: Ընդգծվել է, որ փորձնական տարածքներում նախատեսվում է ներտնտեսային ոռոգման ցանց մինչև հողամասի սկիզբ, որը հնարավորություն կտա անցնել ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառման: Պատասխանատուները նաև ներկայացրել են, որ Վեդու ջրամբարն իր տեսակով առաջինն Է Հայաստանում, որ ունենալու է ժամանակակից սկադա համակարգ, որը ոռոգման ավտոմատացված մոնիտորինգ լինող ծրագիր է և Երևանից՝ գլխամասից, հնարավոր կլինի արդյունավետ ջրաբաշխում իրականացնել:

Փոքր Վեդիում վարչապետը հանդիպել է տեղի բնակիչներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են խաղողի մթերման գործընթացին: Վարչապետը նշել է, որ Կառավարությունը կքննարկի խնդիրներն ու կփորձի գտնել անհրաժեշտ լուծումներ: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին: 2022 թվականին սկսված աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին: Ծրագրի նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 872 մլն դրամ:

Կառավարության ղեկավարը եղել է «Վեդի ալկո» ընկերությունում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը, առաջիկա ծրագրերին և խաղողի մթերման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին:

Դեղձուտ բնակավայրում ևս Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Քաղաքաշինության նախարարության կողմից կառուցվող դպրոցի շինաշխատանքներին, որոնք ավարտական փուլում են: Այստեղ նկատվել են որոշ թերություններ, որոնք վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերացնել: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 960 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար:

Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ընթացքի մեջ են: Արարատի մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 616 մլն 854 հազար դրամ: Ծրագրի ավարտման արդյունքում Արտաշատ համայնքը կունենա հիմնանորոգված մարզադպրոց, որտեղ հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքները: Կատարվել են աշխատանքների 85%-ը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 217 մլն դրամ, որից 65%-ը համայնքի բյուջեն է, 35%-ը՝ պետական բյուջեն: Ծրագրի ավարտման արդյունքում Արտաշատ քաղաքը կունենա շուրջ 6.8 կմ ասֆալտապատ ճանապարհ:

Այնուհետև վարչապետն այցելել է Վերին Դվին համայնք, որտեղ նրան ներկայացվել են փողոցների լուսավորության անցկացման աշխատանքները: Կատարվել են աշխատանքների 55 %-ը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 36.8 մլն դրամ, որից 55%-ը համայնքի բյուջեն է, 45%-ը՝ պետական բյուջեն: Ծրագրի ավարտման արդյունքում Վերին Դվին համայնքն ամբողջությամբ կլուսավորվի:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է մարզի Մխչյան գյուղի տարածքում գտնվող Արտաշատի ավտոշուկայի պայմաններին: Պատասխանատուները ներկայացրել են, որ աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են: Մասնավոր ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլն դոլար: Ծրագրի արդյունքում շուրջ 11 հա հողամասի վրա գործելու է ավտոշուկա, որտեղ առկա է նաև հաշվառման-քննական բաժանմունք:

Վարչապետը շրջել է ավտոշուկային հարակից գտնվող ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արտաշատի հաշվառման քննական բաժանմունքում, եղել քաղաքացիների սպասարկման սրահում, համարանիշերի տրամադրման, վարորդական իրավունքի վկայականների փոխանակման և քննական սենյակներում, ծանոթացել հերթերի կանոնակարգման համակարգին։ Կառավարության ղեկավարը նաև ծանոթացել է վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմի պայմաններին, քննական մեքենաների տեխնիկական հնարավորություններին։ Պատասխանատուները ներկայացրել են, որ նախատեսվում է առանձին պատուհաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմների մասնակիցներին և դիվանագիտական ներկայացուցիչներին պատշաճ հանրային ծառայություններ մատուցելու համար։

Մասիս համայնքում վարչապետին ներկայացվել են Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները: Նշվել է, որ շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ դրամ։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող ծրագրի արդյունքում Մասիս համայնքը կունենա նորակառույց բժշկական կենտրոն։

Մարզային այցի շրջանակում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Մասիս քաղաքի թիվ 3 մսուր մանկապարտեզի շենքի կառուցման ընթացքին: Ընդգծվել է, որ շենքն ամբողջությամբ կառուցվել է, ընթանում են ներքին հարդարման աշխատանքները, որոնք կատարվել են 85%-ով: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 276 մլն 508 հազար դրամ, որից 50%-ը համայնքի բյուջեն է, իսկ 50%-ը՝ պետական բյուջեն: Ծրագրի ավարտման արդյունքում բնակավայրը կունենա նորակառույց մանկապարտեզ, որի նախագծային հզորությունը 4 խումբ է՝ 120 տեղով:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Վաղարշապատ-Մասիս Մ-2 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ կատարվել են աշխատանքների 85 %-ը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 875 մլն 737 հազար դրամ։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Այցի ավարտին վարչապետ Փաշինյանն այցելել է Մասիսում ֆերմերի կողմից պետական ծրագրով հիմնված խելացի անասնագոմ:

Այստեղ ներկայացվել են ծրագրի ընթացքն ու արդյունավետությունը: Վարչապետը ողջունել է ֆերմերի կողմից ծրագրին մասնակցությունն ու պատասխանատուներին հանձնարարել գյուղացիական տնտեսությունների շրջանում կոնկրետ օրինակներով ակտիվորեն ներկայացնել ծրագրի արդյունավետությունը:

Վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում Այսօր, 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը Այսօր, 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն Այսօր, 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն Այսօր, 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական Այսօր, 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին Այսօր, 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում Այսօր, 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով Այսօր, 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Այսօր, 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» Այսօր, 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Այսօր, 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է Այսօր, 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) Այսօր, 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Այսօր, 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է Այսօր, 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Այսօր, 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ Այսօր, 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Այսօր, 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին Այսօր, 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով Այսօր, 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան Այսօր, 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Այսօր, 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Այսօր, 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը Այսօր, 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Այսօր, 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը Այսօր, 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել Այսօր, 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Այսօր, 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին Այսօր, 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը Այսօր, 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը Այսօր, 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել Այսօր, 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի 25/12/2024 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ 25/12/2024 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան 25/12/2024 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը 25/12/2024 14:39 Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ 25/12/2024 14:36 Կրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է. Դանիելյան 25/12/2024 14:22 Շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 25/12/2024 13:48 Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել. Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին 25/12/2024 13:46 Վրաստանում ադրբեջանցի զինծառայող է մահացել 25/12/2024 13:37 Կրեմլից ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին 25/12/2024 13:28 Պաշտոնը ստանձնելուց առաջ պարտքով փող վերցնելը կոռուպցիա՞ է. հայտարարագրում վրիպակ է եղել. Հովհաննիսյան (Տեսանյութ) 25/12/2024 12:53 Բյուջեի եկամուտների գծով 200մլրդ դրամի աննախադեպ թերակատարման վրա ազդել է մի քանի գործոն. նախարար 25/12/2024 12:37 ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր 25/12/2024 12:27 Հույս ունենք, որ եկամտահարկի վերադարձի սահմանափակումից շինարարությունը չի դադարելու և տեմպը տեղափոխվելու է Երևանից դուրս. Նախարար 25/12/2024 12:11 Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու 25/12/2024 12:03 «Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը