18/07/2023 13:04
Ինչու քաղաքացիները եկամտահարկի վերադարձի դիմում չեն կարողանում լրացնել. ԿԲ-ի պարզաբանումը
Քաղաքացիներն ահազանգում են, որ չեն կարողանում եկամտային հարկի վերադարձի համար դիմում ներկայացնել։
ՊԵԿ-ից Aysor.am-ին հայտնեցին, որ խնդիրն իրենց տիրույթում չէ։
Կենտրոնական բանկից էլ տեղեկացրեցին, որ ծրագրային թարմացումներ են իրականցվում և խնդիրը դրա հետ է կապված. «Ոչ մի ինֆորմացիայի կորուստ, ոչինչ չկա։ Ծրագրային հերթական թարմացումն է»։
ԿԲ-ից նաև ասացին, որ հնարավորինս սեղմ ժամկետներում խնդիրը կկարգավորվի։