18/07/2023 10:58
Հինգ տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել. Սիրուշոն՝ իրեն դատախազություն հրավիրելու մասին
«5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել ու այս օրերին էլ՝ նույնպես: Արդեն իմունուտետ ունեմ ու անտարբեր եմ․․. Գործը, որ արել եմ, միշտ շարունակում եմ անել ու կապը, որ ունեցել եմ հանդիսատեսի հետ միշտ, շարունակելու եմ ունենալ», - ինստագրամի իր էջում գրել է երգչուհի Սիրուշոն։
Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ երգչուհուն հրավիրել են ՀՀ դատախազություն: Սիրուշոյին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Սիրուշոյին ուղարկված ծանուցման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»: