18/07/2023 12:21
Ստեփանակերտում այսօրվանից ներքաղաքային տրանսպորտը չի աշխատի
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօրվանից՝ հուլիսի 18-ից, կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող գրեթե ոչ մի ավտոբուս չի գործի։
«Վառելիքի գերսղության պայմաններում ՏԿԵ-ն պարբերաբար հաշվարկներ է իրականացնում, եւ եթե մինչեւ հիմա հնարավոր էր պահպանել երթուղին որոշակի սահմանափակումներով, հուլիսի 18-ից ստիպված կլինենք կրճատել մայրաքաղաքի երթուղին՝ բացառությամբ Նոր Արեշ թաղամասին սպասարկող երթուղիների», - Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը։
Եթե առաջիկայում իրավիճակը չշտկվի, փոփոխություններ կլինեն նաեւ այլ քաղաքների երթուղիներում։