18/07/2023 16:20
Տիգրան Ավինյանը մասնակցել է հիմնանորոգված մարզադպրոցի բացմանը
Երևանի թենիսի և բադմինթոնի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև: Համայնքային կառույցը վերանորոգվել ու կահավորվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան:
1975թ. հիմնադրված մարզադպրոցը տասնամյակներ շարունակ գտնվում էր անմխիթար վիճակում: Այստեղ գործում են թենիսի, սեղանի թենիսի, վոլեյբոլի, հանդբոլի ու մինի ֆուտբոլի խմբեր:
Կյանքի կոչված նախագծի շրջանակում մարզադպրոցն այսօր արդեն հնարավորություն ունի ընդունել 600-800 երեխայի: Մարզումներն, ի դեպ, անվճար են: