18/07/2023 20:05
Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը
Արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին և բետոնե արգելապատնեշներ տեղադրել։
Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը շեշտել է` կտրականապես դեմ են այդ ճանապարհով ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ lինի դա «հումանիտար օգնություն», թե շատ էժան գներով առևտուր։
«Մենք հստակ նշել ենք, որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ և Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Մայր Հայաստանի հետ։ Մեր հիմնական պահանջների մեջ առաջնային է մնում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը, իսկ ստեղծված հումանիտար աղետի պայմաններում, որպես կարճաժամկետ և հրատապ լուծում, ենք պահանջում հումանիտար օդային միջանցքի տրամադրումը»,- նշել է նա: