18/07/2023 10:40
Ո՞վ մեզ լուրջ կվերաբերվի, եթե ազգիդ 120.000 ներկայացուցիչ կանգնած է սովի առաջ, բայց դու լայն ժպիտով Դիսնեյում վայելում ես կյանքդ. Բաբայան
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ ո՞վ կհավատա Արցախի ծայրահեղ վիճակին ու դրա համար նստացույցին, եթե նստացույցից ընդամենը ժամեր առաջ ապօրինի ձերբակալում ես (դատարանն է արձանագրել նրան ազատ արձակելով) բանակի գեներալի:
Աշխարհի ո՞ր դերակատարը կհավատա մեզ, եթե ասում ենք՝ ցեղասպանվում ենք, բայց նույն պահին դատարանը քաղաքական պատճառով բանտարկության մեջ է պահում Արմեն Աշոտյանին:
Ո՞վ մեզ լուրջ կվերաբերվի, եթե ազգիդ 120.000 ներկայացուցիչ հենց այդ պահին կանգնած է սովի ու առանց բուժման ճակատագրի առաջ, բայց դու լայն ժպիտով Փարիզի Դիսնեյում վայելում ես կյանքդ:
Կլինի՞ վերջապես ճշմարտությունն ուղիղ ասեք: Չե՞ք տեսնում, որ վաղուց հանդուրժվում եք բոլորիս կողմից»։