18/07/2023 18:15
«Մենք չենք կարող լռել այս վայրագությունների առջև». Եվրախորհրդարանի պատգամավորը Ադրբեջանից պահանջել է անհապաղ դադարեցնել Արցախի շրջափակումը
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ դադարեցնել Արցախի շրջափակումը։
«Ավելի քան 7 ամիս առաջ ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստը սկսել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհի շրջափակումը։ Ատելությամբ լցված այս վարքագիծը վտանգի տակ է դնում հարյուր հազարավոր մարդկանց կյանքը սննդի բացակայության պատճառով և խոչընդոտում է առողջապահական ծառայությունների հասանելիությունը:
Մենք պահանջում ենք Ադրբեջանի կառավարությունից անհապաղ դադարեցնել այս շրջափակումը և թույլ տալ առաջին անհրաժեշտության ապրանքների տարանցումը։ Մենք չենք կարող լռել այս վայրագությունների առջև, որոնք մարդկության դեմ հանցագործություն են»,- «Թվիթեր»-ում գրել է նա:
More than 7 months ago, Azerbaijani fake eco-activist begun a blockade of the sole road connecting #Armenia with #NagornoKarabakh. This hateful behaviour is putting the life of hundreds of thousands people at risk due to a lack of food and impeding the access to healthcare… pic.twitter.com/d6QQ7Fuk9l
— Fabio Massimo Castaldo (@FMCastaldo) July 18, 2023