18/07/2023 19:15
ԵՄ դիտորդական առաքելությունը կարևոր նպաստ է ունենում հայ-ադրբեջանական միջպետական սահմանին լարվածության նվազման և էսկալացիայի կանխման հարցում. Արարատ Միրզոյան
Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությունն իր կարևոր նպաստն է ունենում հայ-ադրբեջանական միջպետական սահմանին լարվածության նվազման և էսկալացիայի կանխման հարցում, Ավստրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Երախտագիտություն եմ հայտնել գործընկերոջս և Ավստրիայի կառավարությանը՝ առաքելության կազմում ավստրիացի դիտորդների մասնակցության համար»,- ասել է Միրզոյանը:
Նախարարները քննարկել են նաև անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավորությունները, անդրադարձել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին: