18/07/2023 18:45
Արտաշատ-Շահումյան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած 12 քաղաքացի շարունակում է ստացիոնար բուժում ստանալ
Արտաշատ-Շահումյան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած 12 քաղաքացի շարունակում է ստացիոնար բուժում ստանալ Երևանի տարբեր բժշկական հաստատություններում, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Նշվում է, որ նրանց մոտ առկա են տարբեր աստիճանի կոտրվածքներ և պոլիտրավմաներ: 3 տուժած ստացել է առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել:
Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 18-ին՝ ժամը 00։42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Պարզվել էր, որ բախվել են BMW, Ford Transit, Mercedes-Benz, Infiniti և GAZel մակնիշների ավտոմեքենաները․ 1 քաղաքացի մահացել է: