18/07/2023 12:00
Մեկնարկել է նախադպրոցական հաստատությունների տնօրենի հավաստագրման համար վերապատրաստումներին մասնակցելու գործընթացը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներին մասնակցելու գործընթացը:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է 9 կազմակերպություն: Դրանք են՝
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
«Էդիթ Պրինտ» ՍՊԸ
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
«Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ
«Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ
«Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ
Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
«Թիչինգ Ըքադեմի» կազմակերպություն
«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամ
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք: